Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում
30.01.2014 | 16:03

Լուրեր են շրջանառվում, որ Ռումինիայի գրողների միությունը գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» առաջարկել է 2014-ի Նոբելյան մրցանակի:
Վարուժան Ոսկանյանը ներկայացվել էր գրականության Նոբելյան մրցանակի նաև անցյալ տարի` Ռումինիայի, Հայաստանի և Իսրայելի գրողների միությունների կողմից:
ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը «Իրատես de facto»ի հետ զրույցում ասաց, որ գրողների միությունը ժողով չի հրավիրում այս կամ այն գրողին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար, կազմկոմիտեն դիմում է անհատներին, ոչ թե միություններին: Մրցանակակիրների անունները հրապարակում է նոբելյան կազմկոմիտեն: Մինչ այդ հայտարարություններ տարածելը, ըստ Միլիտոնյանի, ճիշտ չէ, դա ավելի շատ բացասական քարոզչություն է գրողի համար:
Կարելի է ենթադրել, որ ՀԳՄ-ն անցյալ տարի էլ չի ներկայացրել ռումինահայ գրողի թեկնածությունը: Իսկ թե ինչպես են շրջանառվում նման լուրերը, հայտնի չէ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ